Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Թյուրքական սիմվոլիզմի դասական հետևորդը

Թյուրքական սիմվոլիզմի դասական հետևորդը
27.11.2025 | 16:11

Նիկոլ Փաշինյանի և նրա հայտնի «սրտիկային» տեսաշարերի մասին արդեն քանիցս խոսել եմ։ Գաղտնիք չէ, որ նրա կողմից իրականացվող այս «օպերացիան» հատուկ նեյրոլինգվիստիկ հնարք է, որով վերջինս հանրության (իսկ իրականում՝ դրսի տերերին) համապատասխան ուղերձներ է փոխանցում։

Ուշադիր ուսումնասիրելով Նիկոլի «կլիպները»՝ պարզ է դառնում, որ նա իր լեգենդար «սրտիկից» բացի՝ մատների համապատասխան ժեստերով ցուցադրում է նաև մասոնական ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ «ամենատես աչքը» (всевидящее око)։

Ըստ էության՝ որպես թյուրքական սիմվոլիզմի դասական հետևորդ, Նիկոլը փակ տեսքով համապատասխան «սիգնալներ» է ուղարկում կոնկրետ հասցեատերերին։ Կոնսպիրոլոգ չեմ, սակայն, լինելով շարքային կամակատար և դրածո, նա նման կերպ իր տերերին տեղեկացնում է իրական գործընթացների մասին։

Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանության ներկայիս տեղեկատվական վարքագիծը կառուցված է խորհրդանշական մեսիջների, ենթատեքստերի և անհասկանալի ժեստերի շուրջ, ինչը կասկածի տեղիք է տալիս գործընթացների թափանցիկության ու կառավարման իրական մեխանիզմների վերաբերյալ։ Քաղաքական համակարգում նման գործելաոճը ոչ թե ուժեղացնում է հանրային վստահությունը, այլ ընդհակառակը՝ խորացնում է անվստահությունն ու հարցադրումները իշխանության իրական նպատակների շուրջ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3291

Մեկնաբանություններ